A
A
Քեթին շուտով մանկապարտեզ կունենա
Աջակցիր «Ա1+»-ինՎերջին մի քանի տարիների ընթացքում Մարմաշեն խոշորացված համայնքի Քեթի բնակավայրում նախադպրոցական տարիքի երեխաները հաճախում էին դպրոցում գործող նախակրթարան:Իսկ ավելի կրտսերները ստիպված էին լինում կամ իրենց առօրյան անցկացնել տանը եւ բակում կամ, որպես այլընտրանք, Գյումրու մանկապարտեզներ էին հաճախում: Գյուղաբնակների համար մանկապարտեզ ունենալու խնդիրը առաջնահերթ էր: Այս տարվա սուբվենցիոն ծրագրի շրջանակում վերջապես հարցը լուծում ստացավ: