Պարո՛ն Փաշինյան, որպես գերագույն հրամանատար հրաման տվեք առաջ գնալ. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲոլորս պատրաստ ենք զոհվել, բայց հիմա ժամանական է զոհելու մեր վրա հարձակվողներին: Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը.
«Մենք պիտի այս պատերազմով այս հարցը լուծենք վերջնականապես:Մենք ինչ ունեինք կորցնելու, կորցրել ենք: Տարիներ շարունակ ասել ենք՝ եկեք փխրուն խաղաղությունը պահենք, քանի դեռ ապրում ենք ուրիշ աշխարհում: Հիմա մենք ապրում ենք ուժեղների աշխարհում, աշխարհը հիմա նայում է՝ որ կողմը որքան կկարողանա հաջողություն գրանցել, կգա կկանգնի այդ կողմի արձանագրածը կարձանագրի»:
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանին հորդորեց՝ հրամաններ տալ առաջ գնալու.
«Տվեք հրամաններ՝ գնալ առաջ, շարժվել առաջ և բոլորս գնանք առաջ: Եթե մենք այս պատմությունը թողեցինք կիսատ , մենք շարունակելու ենք արնաքամ լինել, իսկ մենք արնաքամ ենք լինում ամենօրյա ռեժիմով»:
Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, Մարուքյանն ասում է՝ աշխարհը փոխվել է, հին մարդու իրավունքների աշխարհը չէ և մենք պետք է մեր իրավունքները պաշտպանենք.
«Այսօր Ցեղասպանություն իրականացնողները ուզում են էլի ցեղասպանություն իրականացնեն 100 տարի անց, մենք մեզ պաշտպանում ենք Ցեղասպանությունից, հանրապետությունը ցեղասպանության վտանգի տակ է, մենք բոլորս ենք ցեղասպանության վտանգի տակ»:
Էդմոն Մարուքյանը պնդեց՝ մենք արնաքամ լինելու իրավունք չունենք, ուստի կոչ արեց ճանաչել Աևցախի Հանրապետության անկախությունն՝ իր հետևանքներով: