Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի ճեպազրույցը (տեսանյութ)

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը համարում է, որ այս պահին Արցախի միջազգային ճանաչումը կլինի Ադրբեջանի ագրեսիան զսպելու լավագույն քայլը: Այս մասին Մայիլյանն ասաց սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կլինի Ադրբեջանի ագրեսիային ի պատասխան լավագույն զսպող քայլը: Այսօր ՀՀ Ազգային ժողովում էլ եղել են քննարկումներ, հարց է հնչել՝ ուղղված ՀՀ վարչապետին, վարչապետը չի բացառել, որ պետք է առնվազն քննարկվի Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցը»,- ասաց Մայիլյանը:

Արցախի ԱԳ նախարարը նշեց, որ Ադրբեջանի կողմից այս ագրեսիան սկսելու ապացույցներից է նաև այն, որ հոկտեմբերի 1-ին նախատեսված են եղել ԵԱՀԿ-ի կողմից շփման գծի դիտարկումները, որոնցից Ադրբեջանը հրաժարվել է, որպեսզի դիտորդները չարձանագրեն իրենց ուժերի կուտակումները: