Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հարգելի Գերագույն հրամանատար, խնդրում եմ զորակոչեք ինձ. Սրբուհի Գրիգորյան (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը  պատրաստ է մեկնել  առաջնագիծ։


«Սիսիանի երկու զոհերից մեկը կին է՝  կրտսեր սերժանտ Հասմիկ Արզումյան:   Հայ կնոջ համար չկա դժվար ու վտանգավոր աշխատանք ու չի լինելու:Եվ ես ինքս էլ պատրաստ եմ հենց այս պահին մեկնել առաջնագիծ,բայց ոչ թե ոգևորելու զինվորներին,այլ իրապես կռվելու:


Թվում է ՝կնոջ առաքելությունը խաղաղություն պահանջելն ու պահպանելն է,բայց ոչ մեր դեպքում բոլորս գիտենք,որ խաղաղությունը ո՛չ մուրում,ո՛չ էլ պահանջում են.խաղաղությունը պարտադրում են:Թվում է՝ կնոջ ձեռքը չպիտի գնա դիմացինի վրա կրակելու,բայց հայ  կինը իր տունը,ընտանիքը,երեխաներին պաշտպանելու համար հաճախ է զենք վերցնում և շատ դիպուկ է կրակում»,- իր ելույթում ասաց պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:

Պատգամավորը կոչով դիմեց հայ կանանց և հայ մայրերին.
«Հիմա,առավել քան երբևէ,ամուր լինել,որովհետև մեր ճակատագիրն է մեր հեզության ու բարությանը զուգահեռել քաջությունը և սառնասրտությունը:Մենք պետք է շարունակենք մեր երկրի պաշտպանության գործը կիսել մեր տղամարդկանց հետ,  այլ ճանապարհ ուղղակի չունենք: Ոսոխը նույնն է,որին միշտ շրջանցել է քաղաքակրթությունը ու շարունակելու է շրջանցել»։

Սրբուհի Գրիգորյանը պահանջեց իրեն զորակոչել.

«Հարգելի՛ Գերագույն հարմանատար,խնդրում եմ հաշվի առնել խնդրանքս.զորակոչեք ինձ հենց առաջին վարկյանին,երբ իմ կարիքը լինի,եթե սա հենց այդ պահն է,ուրեմն այս պահին:Զորակոչեք որպես Փառանձեմ թագուհու հետևորդի,զորակոչեք որպես  հայ քաղաքացու,ով ճակատագրի բերումով երկրին զավակ չի տվել  ու անչափելի պարտք ունի ու պարտականություններ այս երկրի հանդեպ:Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,կեցցե Արցախ աշխարհը...»։     

ՀՀ ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ: Նիստի օրակարգում ընդգրկված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը: