A
A
Եթե ճակատ չեն կանչել, ուրեմն պետք է թիկունքում մեր գործում առավելագույնն անենք․ «Մանթաշով» գործարարների միություն
Աջակցիր «Ա1+»-ինՀայտարարություն
«Մանթաշով» գործարարների միությունը կոչ է անում բոլոր բիզնեսներին վերսկսել իրենց աշխատանքները և աշխատել էլ ավելի բարձր արդյունավետությամբ ու զգոնությամբ:
Ցանկացած պատերազմ նաև ռեսուրսների պատերազմ է, տնտեսական ռեսուրսների, իսկ տնտեսական ռեսուրսներ ունենալու համար անհրաժեշտ է, որ տնտեսությունը չպարալիզացվի ու բիզնեսն աշխատի:
Երկիրն ու բանակը պահվում է բիզնեսի հարկերով: Մեզ աշխատող բիզնես, տնտեսություն է պետք, որ կարողանանք երկիրը պահել պատերազմից հետո կամ դիմանանք մինչև պատերազմի ավարտը: Եթե ճակատ չեն կանչել, ուրեմն պետք է թիկունքում մեր գործում առավելագույնն անենք, պետք է ավելի լավ աշխատել, քան նախկինում:
Մենք այսօրվանից վերսկսում ենք մեր տնտեսական գործունեությունը և ցանկանում այս քայլով օրինակ լինել մյուս բոլոր բիզնեսներին: