Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Տղերքը ասեցին10 րոպե ուշ իջնեինք, մենք էլ էինք վառվելու․վարդենիսցիները՝ հրետակոծման մասին (տեսանյութ)

«Տղերքը ասեցին՝ 10 րոպե ուշ իջնեինք, մենք էլ էինք վառվելու»,-այս մասին «Ա1+»-ին պատմում է Վարդենիսի Սոթք գյուղի բնակիչներից մեկը՝ խոսելով այսօր հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից այրված քաղաքացիական ավտոբուսի մասին։

Բնակչուհին մանրամասնեց՝ ԱԹՍ-ի ձայները շատ մոտիկից լսել են, տներից դուրս վազել։ Հիշեցնենք՝ այսօր ադրբեջանական զինուժը կրակ էր բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Ինչպես հայտնել էինք ավելի վաղ մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու քաղաքացիական ավտոբուս էր այրվել։

«Ա1+»-ի նկարահանող խումբը եղավ Վադենիսում՝ հենց այն հատվածում, որտեղ հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից այրվել էր ավտոբուսը, ֆիքսեց խոցված քաղաքացիական ավտոբուսը, հարակից նաև թշնամու անօդաչու թռչող սարքը։

Չնայած այս ամենին՝ տեղի բնակիչնեը շարունակում են ապրել իրենց սովորական առօրյայով, մեզ հետ զրույցում վստահեցրին՝ հայրենի գյուղը լքել չեն պատրաստվում, սահմանին իրենց զավակներն են․ «Մեր հողը, ջուրը թողենք փախնենք ուր, մենք փախնելու տեղ չունենք»։

Սոթք գյուղի մեկ այլ բնակիչ էլ պատմեց, թե տարբեր ինտենսիվությամբ հակառակորդը կրակում է դեռ սեպտեմբերի 27-ից, կրակոցների ձայներն էլ իրենք լսում են շատ մոտիկից։