Օրվա ամփոփում․ 30․09․2020․
Աջակցիր «Ա1+»-ինՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ (30.09.2020 թ․)
? Այսօր տեսանք, ինչպես են ՊԲ մեր փառապանծ մարտիկները կազմակերպված գրոհով գրավում թշնամական հենակետը։
? Ունեցանք նաև ցավալի լուրեր։ Թշնամական օդուժի հարվածի հետևանքով Մարտակերտ քաղաքում ունեցանք 3 քաղաքացիական զոհ և վիրավորներ։
? Դիվանագիտական ասպարեզում ֆիքսվեցին կողմերի մոտեցումները․ ՀՀ պատրաստ է ամեն ինչ անել իր անվտանգությունն ապահովելու համար, Ադրբեջանը հրաժարվում է կրակի դադարեցման պահանջները կատարելուց, միջազգային հանրությունը հիմնականում մտահոգ է և կոչ է անում ապաէսկալացիայի։
? Ֆրանսիայի նախագահ Է․ Մակրոնը չմտածված և վտանգավոր է համարել Թուրքիայի ռազմատենչ և պրոադրբեջանական հայտարարությունները։
? Ադրբեջանը տարածեց հերթական ապատեղեկատվությունը հայկական կողմից «Տոչկա-Ու»-ի կիրառման մասին։
? ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին և թագաժառանգին, Հորդանանի թագավորին, հարցազրույց տվել «Ալ-արաբիյա» լրատվականին։
? Թշնամին կորցրեց «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, տասնյակ այլ հրետանային ու հակատանկային միջոցներ, 2 «ՏՕՍ 1» տիպի հրանետ, 11 տանկ, 3 ՀՄՄ և 6 զրահափոխադրիչ:
? Ըստ հայկական կողմի հավաստի տեղեկությունների՝ շարունակվեց Թուրքիայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի ներգրավվածությունը մարտական գործողություններին։
? ՌԴ արտգործնախարարը կողմերին հրավիրել է բանակցելու։