A
A
Նախիջևանի կողմից հարձակում կլինի, եթե համոզված լինեն, որ Ռուսաստանը չի միջամտի․ Արամ Սարգսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասում է, որ Հայաստանը Հարաֆային Կովկասում Ռուսաստանի համար մեծ նշանակություն ունի և ՌԴ-ն այս պատերազմում պետք է պաշտպանի մեր երկրի շահերը անկախ Թուրքիայի հետ ունեցած տնտեսական կամ քաղաքական այլ շահերի։
Նրա խոսքերով եթե Հայաստանը ՌԴ-ի հետ չի, ուրեմն այս տարածաշրջանը նրա վերահսկողությունից դուրս կգա։ Իսկ դա նշանակում է, որ ժամանակի ընթացքում ՌԴ-ի ազդեցությունից կարող են դուրս գալ Հյուսիսային Կովկասը և ալիքը այդպես հասնի մինչև ՌԴ-ի խորքերը՝ մինչև Ալթայ և Յակուտիա։
Ա․Սարգսյանը նաև կարծում է, որ Ադրբեջանը Հայաստանի վրա կհարձակվի նաև Նախիջևանի կողմից, եթե համոզված լինի, որ Ռուսաստանը չի միջամտի։