Բացել լրահոսը Փակել լրահոսը
regnum_picture_14815383321999250_normal
A A
Քաղաքականություն

Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի ադրբեջանա-հայկական կոնֆլիկտում կողմերից ոչ մեկին. Արսեն Ավակով

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Թվիթերի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ուկրաինայի կողմից Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու մասին տեղեկություններին:

«Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի ադրբեջանա-հայկական կոնֆլիկտում կողմերից ոչ մեկին: Իսկ ահա բժշկական օգնություն՝ հաբեր չափազանց շատ երեւակայող պատգամավորների համար պետք է փնտրել ողջ երկրով»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն հայտարարել էր, որ Կիևը պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին: