Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Զորակցության քայլերթ Վրաստանի Բարալեթ գյուղում․Jnews.ge

Jnews.ge

Ջավախքի շրջանի Բարալեթ գյուղի երիտասարդությունը զորակցության քայլերթ և մոմավառություն է իրականացրել՝ սահմանին կռիվ տվող հայ զինվորի համար: Երիտասարդները Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից ոտքով քայլել են դեպի Սուրբ Հովհաննես սրբավայր՝ մոմ են վառել, աղոթել, և ի նշան հայի միասնականության՝ շուրջպար բռնել:

Քայլերթին մասնակցած երիտասարդներից մեկը Jnews-ի հետ զրույցում ասաց. «Դա ոգեկոչման քայլերթ էր: Հայկական եկեղեցուց քայլեցինք մինչև Սուրբ Հովհաննես սրբատեղի: Մենք վստահ ենք հայ զինվորի ու Արցախի հաղթանակին: Վստահ ենք, որ հայ զինվորն անպարտելի է, և անհրաժեշտության դեպքում մենք կմիանաք հայրենիքի կանչին»:

Ընդգծենք, որ այս օրերին Ջավախքի տարբեր անկյուններում բազմապիսի միջոցառումներ են իրականացվում՝ դրամահավաք, սննդի հավաքագրում, մոմավառություն և այլն: