Բացել լրահոսը Փակել լրահոսը
qmKLnTxpzbgK5t6DhBT9SpnbirWP7ufW
A A
Հասարակություն

Հայաստանը չի կարելի հանել «Ռոսատոմի» նախագծերի երկրների ցանկից. «Ռոսատոմի» ղեկավար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովին։

Պուտինը շնորհավորել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովին Ատոմային արդյունաբերության աշխատողի օրվա կապակցությամբ և լսել հոլդինգի գործունեության արդյունքների մասին զեկույցը։

Հանդիպմանը Պուտինը հայտարարել է, որ «Ռոսատոմը» ներկայումս աշխատում է 9 երկրում՝ 28 էներգաբլոկի նախագծերի շրջանակում։

«Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, սակայն, նշել է, որ այդ ցանկից չի կարելի հանել նաև Բելառուսն ու Հայաստանը։ «Չի կարելի հանել Հայաստանը, քանի որ մենք երկարացնում ենք կայանի շահագործման ժամկետը։ Այնտեղ ղեկավարությունը կորոշի, թե որ ճանապարհով գնալ, բայց մենք այնտեղ ներկա ենք»,- ասել է Լիխաչովը։ Նա նաև նշել է, որ «Ռոսատոմի» նախագծերով հետաքրքրված երկրների թիվը ավելի մեծ է։