Բացել լրահոսը Փակել լրահոսը
վահրամ պողոսյան
A A
Պաշտոնական

Հետախուզական տվյալներով ադրբեջանական զոհերի քանակն անցնում է 3000-ը․ նախագահի խոսնակ

Հետախուզական տվյալները փաստում են, որ ադրբեջանական զոհերի քանակն արդեն անցնում է 3000-ը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Դիերի մի մեծ մասը գտնվում է չեզոք գոտում ու նրանց այնտեղից հանելու ուղղությամբ գործնականում ոչ մի քայլ չի ձեռնարկվում:

Սեփական ժողովրդին այդ կարգի սպանդի ենթարկելու բացատրությունը թերևս միայն հոգեբույժները կարող են տալ»,- գրել է Պողոսյանը: