Բացել լրահոսը Փակել լրահոսը
հեմոդիալիզ
A A
Պաշտոնական

Արցախից ՀՀ տարածք տեղափոխված քաղաքացիները, ովքեր ունեն հեմոդիալիզի կարիք, կարող են դիմել առողջապահության նախարարություն

Արռողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը հայտնում է․

 

Գիշերվա ընթացքում Ստեփանակերտից Երևան տեղափոխել ենք հեմոդիալիզի կարիք ունեցող Արցախի քաղաքացիներին: Էկոնոմիկայի նախարարությունն ապահովել է քաղաքացիների կացության համար բարձրակարգ հյուրանոց, մեր կողմից կազմակերպվել է ծրագրային հեմոդիալիզի ծառայության մատուցման հնարավորությունը: Բնականաբար, կացությունը հյուրանոցում, սնունդը, տեղափոխումը հյուրանոցից հիվանդանոց և բժշկական օգնությունն անվճար է՝ պետական ֆինանսավորման ներքո:

Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ինքնուրույն տեղափոխվել են ՀՀ տարածք և ունեն հեմոդիալիզի կարիք, կարող են դիմել առողջապահության նախարարություն: Մեր կողմից անհապաղ կկազմակերպվեն թե կացության հարցերը Երևանում, թե պատշաճ բժշկական օգնությունը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայություն` 8003 հեռախոսահամարով: