Բացել լրահոսը Փակել լրահոսը
64801_b
A A
Պաշտոնական

Քամու հետևանքով գովազդային վահանակ էր պոկվել և կախվել

Հոկտեմբերի 4-ին, ժամը 22:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում՝ «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա»-ի գրասենյակի մոտակայքում, քամու հետևանքով գովազդային վահանակ է պոկվել և կախվել․ առկա է ընկնելու վտանգ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն ապամոնտաժել են գովազդային վահանակը և տեղափոխել այն անվտանգ տարածք: