Ես պետք է խոսեմ վարչապետի հետ. հանդիպում կազմակերպեք թեկուզ գիշերը 3-ին կամ լուսադեմին. Մարուքյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պահանջում է հանդիպում վարչապետի հետ՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերը քննարկելու համար:
Ըստ Մարուքյանի՝ ռազմաճակատն ունի երկու «ֆրոնտ», որոնցից մեկը արտաքին-քաղաքականն է և շատերն են ուզում իմանալ , թե ինչ խոսակցություն է գնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ ԱՄՆ պաշտոնատար անձանց հետ:
«Ես այդ հարցերը չեմ կարող վաղը հարցուպատասխանի ժամանակ տալ վարչապետին», -նշում է պատգամավորը և ԱԺ նախագահին դիմելով առաջարկում հանդիպում կազմակերպել վարչապետի հետ՝ իրեն հարմար ժամին:
«Ես առաջարկում եմ յուրաքանչյուր խմբակցությունից մի-մի մարդ կամ երկու մարդ, ամեն խմբակցություն թող որոշի, վարչապետին հարմար ժամին հանդիպում կազմակերպել»,-ասաց նա։
Էդմոն Մարուքյանը նշեց, որ Աժ պատգամավորները չեն կարող տեղեկացված չլինել, թե ինչ է տեղի ունենում քննարկումների փուլում՝ հավելելով՝ պատրաստ են հանդիպել նույնիսկ գիշերը 3-ին:
«Այս միասնականությունը պետք է օգտագործել, գուցե մի խորհուրդ կամ առաջարկ էլ մենք տանք։ Այս պահին ամբողջությամբ կտրված ենք մենք այդ խոսակցություններից և որևէ ձևով դրա մասնակիցը չենք դառնում» ,-նշեց Մարուքյանը ՝ հավելով՝ մի գլուխը լավ է, երկու գլուխը՝ ավելի լավ: