Պապոյանը մասնակցել է ԱՄԷ-ի կազմավորման 55-րդ տարեդարձին նվիրված ընդունելությանը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 25-ին որպես պատվավոր հյուր մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 55-րդ տարեդարձին նվիրված ընդունելությանը և հանդես եկել շնորհավորական ելույթով։
Նախարարը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորել է Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային տոնի առթիվ՝ բարեկամ երկրին մաղթելով հարատև խաղաղություն, բարգավաճում և շարունակական զարգացում։
Գևորգ Պապոյանն ընդգծել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված ամուր գործընկերային հարաբերություններն ու բազմոլորտ համագործակցության շրջանակում արձանագրված ձեռքբերումները։
Նախարարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և TRIPP նախագծի ստեղծած հնարավորությունները՝ կարևորելով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և առևտրատնտեսական կապերի ընդլայնման համատեքստում ԱՄԷ-ի հետ համագործակցության հեռանկարները։
Գևորգ Պապոյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի երկկողմ հարաբերությունները բարձրացնել որակապես նոր՝ ռազմավարական մակարդակի։