A
A
«Մոնթե» ֆիլմը մեծ էկրաններին է
Աջակցիր «Ա1+»-ինԱմբողջությամբ հիմնված իրական փաստերի վրա՝ «Մոնթե» ֆիլմն անդրադառնում է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Մոնթե Մելքոնյանի կյանքի հետաքրքիր դրվագներին՝ նորովի ներկայացնելով նրան։
Նոյեմբերի 25-ին՝ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, «Կինոմոսկվա»-ում տեղի ունեցավ «Մոնթե» ֆիլմի պրեմիերան։
Ֆիլմը նկարահանել է Genetic Production-ը։ Ընկերության հիմնադիր Նոնո Սարգսյանը նշեց՝ շատ խոչընդոտներ են հաղթահարել, սակայն արդյունքի հասնել են։
Ֆիլմի ռեժիսորը Սուրեն Սաֆարյանն է։ Նա ասաց՝ իրենց հաջողվել է լավ հարաբերություններ կառուցել Մոնթե Մելքոնյանի կնոջ՝ Սեդա Մելքոնյանի հետ, ինչի արդյունքում արդյունավետ համագործակցություն է ստացվել։ Սեդա Մելքոնյանը ստեղծագործական խմբին օգնել է մշակել ֆիլմի սցենարը։ Աղբյուրները տարբեր են՝ նամակներ, փաստագրական այլ նյութեր, Մոնթեի գրվածքները, ինքնաքննադատական նյութեր և այլն։
Մոնթե Մելքոնյանի դերակատարը Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասան Վլադիմիր Մսրյանն է։ Դերը կերտելու համար Վլադիմիր Մսրյանն ուսումնասիրել է Մոնթե Մելքոնյանի մասին առկա նյութերը, գրականությունը։ Նա նշեց՝ փորձել է հասկանալ Մոնթե Մելքոնյանի մտածողությունը, աշխարհայացքը, հոգեբանությունը։
«Բացարձակ արժեքներ ունեցող մարդուն խորն ուսումնասիրելուց հետո չես կարող չփոխել հայացքներդ, չեն կարող չփոխվել հայրենասիրության չափն ու տեսակը»,- ասաց նա։