A
A
Այսօր կդիմենք միջազգային կառույցներին. նախարար
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Միևնույնն է #ՍարքելուԵնք
այկական լեռնաշխարհ ներխուժած քոչվորներն ու ահաբեկիչները արդեն առանց թաքցնելու հստակ ցույց են տալիս իրենց հիմնական նպատակը՝ ամենաշատ վնասը հասցնել մեր մշակույթին, ժառանգությանը ու կրթությանը: Միևնույնն է՝ կրթվելու ենք, շարունակելու ենք մեր հազարամյակների մշակույթը զարգացնել, վերականգնել ժառանգությունը, ստեղծել ու արարել:
Լուսանկարներում՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին է, որի գմբեթը վնասվել է հրթիռակոծության հետևանքով:
Այսօր կդիմենք միջազգային կառույցներին` մատնանշելով ադրբեջանաթուրքական պետության կողմից հայկական մշակույթի դեմ ուղղված հետևողական քաղաքականությունը, կոչ անելով դատապարտել և քայլեր ձեռնարկել այս արշավի դեմ»: