Բացել լրահոսը Փակել լրահոսը
վահագն
A A
Քաղաքականություն

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կլինի տեղեկատվական կանոնները վերահսկող մարմինը

ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Վահագն  Թեւոսյանը ֆբ-ի իր էջում գրել է․
 
Կառավարությունը համաձայնեց ընդունել առաջարկս, որ ռազմական դրության ժամանակ տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների համար (հանրային մուլտիպլեքսով և ցանցային օպրատորների միջոցով սփռվող հեռուստաալիքներ և ռադիոծրագրեր) տեղեկատվական կանոնները վերահսկող մարմին լինի ոչ թե իրավապահ համակարգը, այլ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: Այս նորմը սահմանվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:
Սա հավելյալ բեռ է հանձաժողովի վրա, բայց նաև կլուծի իրավապահների հնարավոր սուբյեկտիվ մեկնաբանությունների հարցը, քանի որ խնդրով կզբաղվի մասնագիտացված կառույց: Հանձնաժողովից՝ ի դեմս ղեկավար պարոն Տիգրան Հակոբյանի, ակնկալում եմ զգոնություն և խստապահանջություն: