ԱՄՆում դասավանդող հայ դասախոսները դատապարտում են Ադրբեջանի ագրեսիան հայերի հանդեպ
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 27ից, 2020 թվական, Ադրբեջանը` թուրքիայի աջակցությամբ, ռազմական հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղում: Մենք` Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող արմատներով հայ գիտնականներս, խստիվ դատապարտում ենք Ադրբեջանի ռազմական հարձակումը: Ադրբեջանի հարձակումը առանձնանում է միջազգային մարդասիրական օրենքների և ռազմական բախումների ընդունված կարգերի բացարձակ խախտումներով: Քաղաքներ, գյուղեր, և քաղաքացիական կառույցներ ռմբակոծության տակ են և ավիրվում են: Ադրբեջանը ակտիվորեն թիրախավորում է բնակչությունը, ինչպես գրանցվեց նրանց հարվածով Ստեփանակերտում, Հադրութում և այլ քաղաքներում և գյուղերում: Բազմաթիվ հայ քաղաքացիներ են զոհվել` ներառյալ երեխաներ և ծերեր: Արդբեջանը համալրում է իր զորքերը Սիրիացի վարձկաններով` Թուրքիայի աջակցությամբ: Պատերազմը իր դրսևորումներն է գտնում նաև Հայաստանի Հանրապետության տարածքում. Ադրբեջանը ռմբակոծել է Հայաստանի Վարդենիս Քաղաքը:
Ադրբեջանի ռազմական ագրեսիան հայերի նկատմամբ և Թուրքիայի մասնակցությունը, ինչպես նաև Սիրիացի վարձկանների ներկայությունը, հայերի համար ներկայացնում են էքզիստենցիալ վտանգ: Հաշվի առնելով այն, որ իրավիճակը ունի Հարավային Կովկասյան տարածաշրջանում արագ տարածվելու և հարևան երկրները ներառելու լուրջ վտանգ` բերելով լայնածավալ մարդկային կորուստների, Ադրբեջանի ռազմական ագրեսիան պետք է դադարի անմիջապես: Այս պատերազմը տեղի է ունենում Հայ-Ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մեկ այլ ռազմական ագրեսիայից մի քանի ամիս հետո, որի ժամանակ Ադրբեջանը սպառնում էր ռմբակոծել Հայաստանի ատոմակայանը:
Մենք հորդորում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետ քարտուղար Մայքլ Պոմպեոյին դատապարտել սեպտեմբերի 27ին սկսված Թուրքիայի աջակցությամբ իրականացվող Ադրբեջանական վայրագությունները հայերի հանդեպ, պահանջել, որ Թուրքիան զերծ մնա կոնֆլիկտին մասնակցությունից, և ստանձնել արդյունավետ քայլեր` կասեցնելու Ադրբեջանի ռազմական գործողությունները հայերի հանդեպ: