Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hecaniv
A A
Սպորտ

«Ջիրո դ’Իտալիայի» մասնակից հեծանվորդը կորոնավիրուսով է հիվանդացել

Իտալիայում ընթացող «Ջիրո դ’Իտալիա» բազմօրյա հեծանվավազքին մասնակցող բրիտանացի Սայմոն Յեթսը 8-րդ փուլից առաջ լքել է մրցավազքը:

Ինչպես նշում է Velolive.com-ը, ուրբաթ գիշերը հեծանվորդի մոտ նորմայից բարձր է եղել ջերմությունը: Բժիշկների պահանջով նա անմիջապես մեկուսացվել է: Այսօր RCS Sport ընկերության կազմակերպած արագ թեստավորումը դրական արդյունք է ցույց տվել: Բրիտանացի հեծանվորդը չի շարունակի մրցավազքը:

Ինչպես նշում են բժիշկները, Սայմոն Յեթսը թեթև է տանում վարակը և նրա կյանքին վտանգ չի սպառնում: «Ջիրո դ’Իտալիա» հեծանվավազքում սա կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքն է: