Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Այց զինվորական հոսպիտալ

Երեկ այցելեցի զինվորական հոսպիտալ: Զրուցեցի Արցախյան պատերազմում մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների հետ:
Տղաներին քաջալերեցի, շուտափույթ ապաքինում մաղթեցի և շնորհակալություն հայտնեցի հայրենիքի սահմանների պաշտպանության դիրքերում արիություն ցուցաբերելու համար:
Առանձնազրույց ունեցա նաև հոսպիտալի բուժանձնակազմի հետ՝ ճշգրտելու վիրավոր զինծառայողների համար ցուցաբերվող բուժօգնության ընթացքում ի հայտ եկած խնդիրները:
 
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան