Ուղիղ. Հայաստան – Վրաստան. Ազգերի լիգայի 3-րդ տուրի հանդիպում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր լեհական Տիխի քաղաքի մարզադաշտում ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 3-րդ տուրի խաղում կհանդիպի Վրաստանի ընտրանու հետ:
Երկու տուրից հետո մեր ընտրանին իր խմբում 3 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը, իսկ մրցակիցը 4 միավորով բաժանում է 1-2-րդ հորիզոնականները Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ:
Թիմերն արդեն հրապարակել են մեկնարկային կազմերը: Հայաստանի հավաքականը խաղը կսկսի այսպիսի կազմով. 1. Դավիթ Յուրչենկո, 13. Կամո Հովհաննիսյան, 3. Վարազդատ Հարոյան, 2. Անդրե Կալիսիր, 14. Արման Հովհաննիսյան, 5. Արտակ Գրիգորյան, 6. Վբեյմար Անգուլո, 7. Խորեն Բայրամյան, 18. Հենրիխ Մխիթարյան, 11. Տիգրան Բարսեղյան, 20. Ալեքսանդր Կարապետյան:
Հայաստան – Վրաստան հանդիպումը կսկսի Երևանի ժամանակով ժամը 20-00-ին: Խաղի ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել այստեղ