Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+nadal 11,10,
A A
Սպորտ

Ռաֆայել Նադալը 13-րդ անգամ հաղթեց թենիսի Ֆրանսիայի առաջնությունում

Կայացավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության տղամարդկանց մրցաշարի եզրափակիչ հանդիպումը: Միմյանց հետ հանդիպեցին աշխարհի 1-ին և 2-րդ ռակետներ Նովակ Ջոկովիչն ու Ռաֆայել Նադալը:

Հանդիպումը տևեց 2 ժամ 41 րոպե և ավարտվեց իսպանացի թենիսիստի վստահ հաղթանակով՝ 6:0, 6:2, 7:5: Այս հաջողությունը նրան բերեց 2000 վարկանիշային միավոր և 1,6 մլն եվրո պարգևավճար: Նովակ Ջոկովիչը ստացավ 1200 միավոր և 800 հազար եվրո:

Ռաֆայել Նադալը 13-րդ անգամ հաղթեց Ֆրանսիայի առաջնությունում, ինչը մրցաշարի ռեկորդ է: Նա նաև 20-րդ մրցանակը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցումներում և այդ ցուցանիշով հավասարվեց շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին: Իսպանացի թենիսիստն այսօր տոնեց իր կարիերայի թվով 999-րդ հաղթանակը: Հաջորդը կլինի 1000-րդը: