ՈՒԵՖԱ Ազգերի լիգա. Անգլիայի հավաքականը ֆենոմենալ արդյունք է գրանցել
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 3-րդ տուրի խաղում Անգլիայի հավաքականը սեփական դաշտում 2:1 հաշվով առավելության է հասել Բելգիայի ազգային թիմի նկատմամբ:
Ինչպես նշում են ֆուտբոլային վիճակագիրները, անգլիացիները 20-րդ տնային հաղթանակն են տարել Ազգերի լիգայի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերում անցկացրած վերջին 21 խաղերի ընթացքում: Այդ հանդիպումներում նրանք մրցակիցների դարպասը խփել են 67 գոլ, իսկ սեփականն ընդունել ընդամենը 10 գնդակ:
Անգլիայի հավաքականը միաժամանակ սեփական դաշտում տոնել է 9-րդ անընդմեջ հաղթանակը: Վերջին անգամ անգլիացիները տնային խաղում պարտվել են 2018թ սեպտեմբերի 8-ին, երբ Ազգերի լիգայի ընտրական խաղում զիջել էին Իսպանիայի ընտրանում՝ 1:2:
Ազգերի լիգա
3-րդ տուր
A լիգա
1-ին խումբ
Լեհաստան - Իտալիա՝ 0։0
Բոսնիա եւ Հերցեգովինա - Նիդերլանդներ՝ 0։0
2-րդ խումբ
Իսլանդիա - Դանիա՝ 0։3
Անգլիա - Բելգիա՝ 2։1
3-րդ խումբ
Ֆրանսիա - Պորտուգալիա՝ 0։0
Խորվաթիա - Շվեդիա՝ 2։1
B լիգա
1-ին խումբ
Հյուսիսային Իռլանդիա - Ավստրիա՝ 0։1
Նորվեգիա - Ռումինիա՝ 4։0
2-րդ խումբ
Շոտլանդիա - Սլովակիա՝ 1։0
Իսրայել - Չեխիա՝ 1։2
3-րդ խումբ
Ռուսաստան - Թուրքիա՝ 1։1
Սերբիա - Հունգարիա՝ 0։1
4-րդ խումբ
Ֆինլանդիա - Բուլղարիա՝ 2։0
Իռլանդիա - Ուելս՝ 0։0
C դիվիզիոն
2-րդ խումբ
Հայաստան – Վրաստան՝ 2:2
Էստոնիա – Հս. Մակեդոնիա՝ 3:3
3-րդ խումբ
Հունաստան - Մոլդովա՝ 2։0
Կոսովո - Սլովենիա՝ 0։1
4-րդ խումբ
Ղազախստան - Ալբանիա՝ 0։0
Լիտվա - Բելառուս՝ 2։2