Պատրիարք Կիրիլի հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ կապված
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հայտարարություն է տարածել՝ կապված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ:
Նա հակամարտության կողմերին կոչ է արել օգտագործել հրադադարի մասին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ խնդրի կարգավորումը քաղաքական դաշտ վերադարձնելու համար։
«Խորապես կարեկցում եմ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին 30 տարուց ավելի շարունակվող զինված հակամարտության նոր փուլի կապակցությամբ։ Կրկին հրետակոծվում են բնակավայրեր, զոհվում են մարդիկ, ավերվում են սրբավայրեր, մշակութային ժառանգության հուշարձաններ, խաղաղ բնակիչների տներ։ Ցավակցում եմ այս սարսափելի պատերազմում բոլոր զոհվածների ընտանիքներին։ Ռուսական ուղղափառ եկեղեցին հակամարտության ամենասկզբից արել ու անելու է հնարավոր ամեն բան, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հետ միասին նպաստի Լեռնային Ղարաբաղի բազմաչարչար հողի վրա խաղաղության հաստատման համար»,- ասված է հայտարարության մեջ: