Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Ազատ, անկախ Արցախ»․ Երևանում քայլերթ է՝ Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով (տեսանյութ)

«Ազատ, անկախ Արցախ», «Էրդողա՛ն, տեռորիստ»․ այս և նմանատիպ այլ կոչերով քիչ առաջ Ռուսաստանի դեսպանատան մոտ էին հավաքվել մի խումբ քաղաքացիներ, ովքեր ՌԴ դեսպանատնից քայլերթով շարժվեցին դեպի Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ։ Նրանց կոչն ուղղված է աշխարհին՝ այն է, ճանաչել Արցախի անկախությունը։

Հավաքի կազմակերպիչներից մեկը՝ Հայկ Ստեփանյանը նշեց՝ Արցախի անկախության ճանաչումը աշխարհի կողմից կարող է կանգնեցնել պատերազմը, որը վարվում է այսօր Արցախում ադրբեջանա-թուրքական վարձկան տեռորիստների հետ․ «Խոսքով աշխարհն է պայքարում տեռորիզմի դեմ, բայց գործնականում միայն հայ ժողովուրդն է կանգնած պայքարում Արցախում տեռորիստների դեմ»։

Ստեփանյանը համոզմունք հայտնեց, որ Արցախի անկախության ճանաչման գործընթացը արդեն մեկնարկել է և շատ շուտով կլինեն շոշափելի արդյունքներ։ Հավաքի մասնակիցներն ասացին՝ իրենց հավաքները դեսպանատների դիմաց լինելու են շարունակական և լիահույս են, որ հատկապես Մինսկի խմբի համանախագահող պետությունները առաջինը կճանաչեն Արցախի անկախությունը։