Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

«Սա այն է, ինչը ջանադրաբար հերքում էր պաշտոնական Բաքուն» (տեսանյութ)

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութեր է հրապարակել հակառակորդի կողմից թիրախավորված, հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկից՝ կից գրելով․

«Հակառակորդի կողմից թիրախավորված հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը: Սա այն է, ինչը ջանադրաբար հերքում էր պաշտոնական Բաքուն.«Ադրբեջանական բանակը կրակ չի վարում ոչ ռազմական թիրախների ուղղությամբ: Հայկական կողմի տարածած այն տեղեկությունը, թե Ադրբեջանի բանակը կրակ է բացել հիվանդանոցի վրա, որտեղ քաղաքացիական մարդիկ են բուժում ստանում, կեղծ է։ Հայտարարում ենք, որ, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանի բանակը քաղաքացիական ենթակառուցվածքների և ոչ ռազմական թիրախի ուղղությամբ կրակ չի վարում։ Մեր բանակը խստորեն հետևում է հումանիտար հրադադարի ռեժիմին»»։