Բացել լրահոսը Փակել լրահոսը
65016_b
A A
Պաշտոնական

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման անհրաժեշտությունը վերացել է

Մեխանիկական եղանակով «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքը փլուզվել է, պայթեցման անհրաժեշտությունը վերացել է։

ՀՀ ԱԻՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ 2020 թվականի հոկտեմբերի 15-ին, ժամը 12:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շարունակվելու են Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքները։