Ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻնչո՞ւ է լուռ ՄԱԿ-ը, երբ Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակչությանը, խոշտանգում գերիներին։ Մի խումբ քաղաքացիներ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ ակցիա են անում՝ պահանջելով ներկայացուցչին դուրս գալ եւ տալ այդ հարցի պատասխանը։
«Ինչ է անում ՄԱԿ-ը,երբ ադրբեջանական ՄԱԿ-ի ներկայացուցիչը տաս քաղաքացիական զոհի մասին անում է հայտարարություն,իսկ հայաստանյան ներկայացուցիչը լռում է:Ի՞նչ գործառույթ է կատարաում ՄԱԿ-ը»,- ասում է ակցիայի մասնակից Արմինե Մելքոնյանը։
Ակցիային մասնակցում է նաեւ կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը․
«Ես եկել եմ ասելու,որ հիասթափված եմ:Ես քեզ չեմ ասում արի իմ սահմանը պահի,բայց դուք պարտավոր եք ձեր ընդունած կոնվենցիայից ելնելով՝ ասել կամ ահազանգել, ներկայացնել՝ով է ագրեսորը: Պետք է բարձրաձայնել ինչ եղավ այնտեղ,դպրոցներ ռմբակոծվեցին,երեխաներ են կրթությունից զրկվում, այս մասին ո՞վ պիտի ասի»։
Շենքից դուրս եկավ Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչի տեղակալը,ով չտվեց քաղաքացիների հարցերի պատասխանները․
«Այդ հայցերի հասցեատերը ես չեմ և չեմ կարող պատասխաններ տալ»։
Մանրամասները՝ տեսանյութում
>