A
A
Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է ԼՂ իրավիճակը
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է РИА Новости-ն:
Պեսկովը նշել է, որ այլ հարցերի շարքում ներկաները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ներկա վիճակի մասին:
Խորհրդակցությանը մասնակել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնային Խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, փոխնախագահ, ազգային անվտանգության Խորհրդի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։