A
A
Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին և գրավեց 3-րդ տեղը
Աջակցիր «Ա1+»-ինՆորվեգիայում անցկացվող Altibox Norway Chess շախմատի միջազգային մրցաշարի վերջին՝ 10-րդ տուրում, Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին:
Մեր գրոսմայստերը վաստակեց 17,5 միավոր և գրավեց 3-րդ տեղը, քանի որ նրանից առաջ գտնվող իրանցի Ալիռեզա Ֆիրուջան նույնպես հաղթեց իր մրցակցին և պահպանեց մեկ միավորի առավելությունը:
Մրցաշարի հաղթող դարձավ Մագնուս Կառլսենը, որը մինչև Լևոն Արոնյանից կրած պարտությանը վաստակել էր 19,5 միավոր և անհասանելի էր դարձել մրցակիցների համար:
Մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղը զբաղեցրեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, 5-րդը՝ լեհ Յան-Քշիշտոֆ Դուդան, 6-րդը՝ նորվեգացի Արյան Տարին: