Դավիթ Բաբայան. մենք պայքարելու ենք մինչեւ վերջ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«12:00-ից մարդասիրական հրադադարը որոշ հատվածներում ուժի մեջ է, բայց կան ուղղություններ, որտեղ հակառակորդը շարունակում է իր նենգ, հայատյաց քաղաքականությունը եւ փորձում է որոշ հատվածներում ճեղքել Արցախի պաշտպանության բանակի պաշտպանական համակարգը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
«Բոլոր նման քայլերը կասեցվում են, հետ են մղվում, սակայն հակառակորդը, իմ կարծիքով, որոշ հատվածներում շարունակելու է ակտիվ գործողությունները: Հիմնական թիրախներից մեկն է Արաքս գետի վրայի ջրամբարը, որը հիմնականում բավարարում է հարեւան Իրանի կարիքները: Փորձում են այդ ռազմավարական կարեւոր հանգույցը կամ շարքից հանել, կամ վերցնել իրենց հսկողության տակ, որպեսզի հետո շատ ազդեցիկ լծակ ունենան Իրանի դեմ»,-շեշտեց Դավիթ Բաբայանը: