A
A
ԱԹՍ հարվածից տուժած 14-ամյա երեխան դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի Զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից Վարդենիսում տուժած 14-ամյա Նարեկի վիճակն արդեն կայուն է, նա դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը:
«Եվս մի քանի օր կմնա «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում՝ բժիշկների խիստ հսկողության տակ: Տղան ուներ կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ»,- գրել է Դերձյանը: