ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանները բրիտանական հեղինակավոր «Independent» պարբերականին
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ոչ պաշտոնական serzhsargsyan.com կայքը հրապարակել է Սերժ Սարգսյանի պատասխանները բրիտանական «Independent» պարբերականի տված հարցերին: Հարցազրույցի հիման վրա պարբերականը հրապարակել է հետեւյալ հոդվածը :
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխաններից բրիտանական հեղինակավոր «Independent» պարբերականին, որում նշել է, որ ինքը համաձայն չէ, թե Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը։
«Ես համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը: Այո, 2016-ին Ալիևը խախտեց զինադադարը և հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա:
Մենք խիզախորեն պաշտպանվեցինք, չկորցրեցինք որևէ բնակավայր, և Ալիևը ստիպված էր վերահաստատելու 1994թ. Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից կնքված զինադադարը:
Այնուհետև, ռազմական գործողություններից շաբաթներ հետո, Վիեննայում և Սանկտ Պետեբուրգում Մինսկի խմբի համանախագհները որոշեցին հարգել 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերը, միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծել և ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունները. Եվ չնայած Ալիևը դժվարությամբ էր համաձայնվում դրան, մենք բանակցությունները շարունակում էինք միջնորդների` Մինսկի խմբի համանախագահների միջոցով»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։