A
A
«Տարածաշրջանային երկրները պետք է ավելի լուրջ մոտենան այս խնդրին». վարչապետի հարցազրույցն «Իրան» օրաթերթին
Աջակցիր «Ա1+»-ինԻրանում ՀՀ դեսպանությունը հատված է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից «Իրան» օրաթերթին.
««Միջազգային մակարդակով հաստատվել է, որ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Սիրիայից վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում տարածաշրջան Թուրքիայի միջոցով, որը լրջագույն վտանգներ է ստեղծում տարածաշրջանի համար: Ցավոք տարածաշրջանային երկրներն այս իրողությանը չեն դրսևորել լուրջ հակազդեցություն:
Կասկածից վեր է, որ արտաքին ահաբեկիչների ներկայությունը ստեղծելու է այնպիսի սպառնալիքներ, որոնց տարածաշրջանային հետևանքներն ապագայում են երևալու:
Տարածաշրջանային երկրները պետք է ավելի լուրջ մոտենան այս խնդրին»: