92-ին մի ուսիս ավտոմատն էր, մյուսին՝ բուժօգնության պարագաները․Սյունիքի կանայք պատրաստ են սահման գնալ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Իմ տղան, որ արդեն զինծառայող է, սկեսուրիս տունը հրետակոծելիս 6 ամսական երեխա էր, այդ 6 ամսական երեխան այսօր արդեն սահման է պահում»,-«Ա1+»-ի հետ զրույցում պատմում է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի կանանցից մեկը։
Տիկինը սահմանը պահող տղաներին, նաև իր որդուն խաղաղություն է մաղթում և հավատում է՝ տղաները ուժեղ են, հաղթելու ենք։
Գյուղի նախկին բուժքույրը՝ տիկին Ռուզաննան, զարմանում է աշխարհի լռության վրա․
«Ամբողջ աշխարհը լուռ է մեր ցավի դիմաց, մեր ցավը մերնա»։
Տիկին Ռուզաննան համոզված է՝ սա ազգի ոչնչացման կռիվ է և թեև գիտակցում է, որ օդուժի կռիվ է, ամեն դեպքում վստահեցնում է՝ չեն վախենոմ․
«Նենգ կռիվ է, եթե ճակատ ճակատի դուրս գան, հասկանալի է,բայց երբ քնած ես, քեզ հրթիռակոծում են, ինչ կարող ես անել»։
Նախկին բուժքույրն ասում է՝ եթե այս պահին հրաման լինի, ինքն էլ պատրաստ է մարտի դաշտ գնալ․
«92-ին մի ուսիս ավտոմատն էր,մի ուսիս՝ առաջին օգնության պայուսակը»,-ասում է տիկին Ռուզաննան և հավելում, որ Ադրբեջանում հայատյացությունը պիտի վերացնեն․
«Հայ մայրերը նոր ծնված երեխու օրորոցի մոտ օրոր են ասում, ադրբեջանցի մայրերը ասում են՝ հայը մեր թշնամինա, այ դա պետք է վերանա»։