A
A
Հունաստանի վարչապետն իր աջակցությունն է հայտնել Մակրոնին՝ Թուրքիայի կողմից հնչեցված վիրավորանքների առնչությամբ
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի ղեկավարության կողմից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին հնչեցված անձնական վիրավորանքներն անընդունելի են, Հունաստանը լիովին սատարում է Ֆրանսիայի ղեկավարին: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:
«Նախագահ Մակրոնին ուղղված անձնական վիրավորանքները և Թուրքիայի ղեկավարության կողմից Ֆրանսիայի հասցեին ատելության խոսքն անընդունելի են, դրանք կրոնական ատելություն են սերմանում և խարխլում են խաղաղ գոյակցությունը», - ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Մակրոնը «պետք է բուժի հոգեկանը»: Դրանից հետո Ֆրանսիան խորհրդակցությունների նպատակով հետ կանչեց Թուրքիայում իր դեսպանին: