Բացել լրահոսը Փակել լրահոսը
123049843_2416629911980267_2942779805881304349_n
A A
Պաշտոնական

Առաջնագծի հոգևորականներից Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը վիրավորում է ստացել

Առաջնագծի հոգևորականներից 31-ամյա Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը վիրավորում է ստացել։ Այդ մասին հայտնում են Տավուշի Թեմից:

«Ինչպես ապրիլյան քառօրյա պատերազմում, Հայր Սուրբն այս օրերին նույնպես առաջնագծում էր։ Ավելի վաղ Հայր Գեղարդի զարմիկն էր զոհվել:

Հայր Սուրբը համարում է, որ իր հետ ամեն ինչ լավ է և շուտով կվերադառնա ռազմաճակատ»: