Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կառավարություն
A A
Պաշտոնական

Վարչապետը նոր նշանակումներ է արել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի
27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Արմեն Գևորգյանի դիմումը՝
1. Արմեն Բաբկենի Գևորգյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչության վարչատնտեսական բաժնի պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-14-Ղ3-2)։
2. Արմեն Բաբկենի Գևորգյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Համազասպ Թորոսյանի դիմումը՝
1. Համազասպ Հովհաննեսի Թորոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ (պաշտոնի ծածկագիրը՝ 06-7-Ղ1-1)։
2. Համազասպ Հովհաննեսի Թորոսյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»: