Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ Հասարակություն

Շուշան Պետրոսյանի կատարմամբ ներկայացվել է «Անունս Արցախ է» երգի պրեմիերան (տեսանյութ)

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ տեղի են ունենալու բացօթյա բարեգործական համերգներ‚ որոնցից ստացված հասույթը կփոխանցվի «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։

Առաջին համերգը կայացել է այսօր, որին մասնակցել է նաև

ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը։ Նրա կատարմամբ ներկայացվել է «Անունս Արցախ է» երգի պրեմիերան: Խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, երաժշտությանը՝ Արման Ղազարյանը:

Հաջորդ համերգները կկայանան վաղը՝ հոկտեմբերի 31-ին, ժամը 17.00 Կասկադում, Նոյեմբերի 1-ին, ժամը 17.00՝ Շարլ Ազնավուրի հրապարակում, նոյեմբերի 2-ին, ժամը 13.00՝ Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ։ Համերգներից ստացած հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։