Բացառված է, որ Արցախի մեր հայրենակիցը դրսում գիշերի․ Զարուհի Բաթոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն, այսօր Ազգային ժողովում անդրադառնալով ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե նախարարության ղեկավար այն անձնակազմից եւ մյուս պատասխանատուներից, ովքեր անմիջականորեն ներգրավված են մարդկանց սոցիալական աջակցության ապահովման գործընթացին, պահանջում է գիտակցել սահմանադրական պարտականությունները ՄԻՊ-ի նկատմամբ եւ սեփական կարգավիճակի լրջությունը, եւ բացառել անպատասխանատու վերաբերմունքն ու ապահովել լիարժեք համագործակցություն ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի հետ, հայտարարեց՝ չգիտի՝ ինչո՞ւ է պարոն Թաթոյանը նման արտահայտություն արել։
Զարուհի Բաթոյանի դիտարկմամբ՝ նախարարությունը համագործակցել է ՄԻՊ գրասենյակի հետ եւ պատասխանատու վերաբերմունք է ցուցաբերել։ Նրա խոսքով՝ ինչպես պետական մյուս մարմինների, այնպես էլ այդ կառույցի հետ համագործակցում են, ընդ որում՝ ավելի սերտ։ Ինչ վերաբերում է Արցախից եկած ընտանիքներին, նախարարն ասաց՝ այն հայտարությունները, թե թեժ գիծը չի պատասխանում, չի համապատասխանում իրականությանը, նրա վստահեցմամբ՝ իրական չեն նաև լուրերը, թե մարդիկ դրում են մնում կամ մնալու տեղ չունեն։
«Մի քանի հայտարարության հետքերով գնացել ենք և պարզել, որ մարդիկ ունեն կացարան, պարզապես ավելի լավ տարբերակ են ցանկանում ունենալ, ցավոք, ՀՀ հնարավորությունները սահմանափակ են՝ բոլորին իրենց կարիքներին ու ցանկություններին համապատասխան կացարաններ տրամադրելու ուղղությամբ։ Մենք առաջին հեթին պետք է լուծենք քաղաքացիների տանիք, սնունդ և հագուստ ունենալու հարցը։ Այս պահին բացառված է, որ Արցախի քաղաքացին գիշերի դրսում»։
Ինչ վերաբերում է պարգևավճարների վերաբերյալ հարցադրմանը, Բաթոյանն ասաց՝ վերջին անգամ սեպտեմբերին է պարգևավճար ստացել, որն ուղղել է Զինվորների ապահովագրման հիմնադրամին, հոկտեմբերին պարգևավճար չի ստացել և չի ստանալու։