Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Լրացուցիչ ուժեր, այդ թվում՝ կին ոստիկաններին ներգրավել ենք կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներում» (տեսանյութ)

Մեր ուժերը հիմանականում կենտրոնացրել ենք ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովելու գործընթացում, սակայն լրացուցիչ ուժեր, այդ թվում՝ կին ոստիկաններին, ներգրավել ենք կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը․

«Մենք այդքան ուժ և կարողություն չունենք յուրաքանչյուր քայլին ոստիկան ապահովելու, որպեսզի մարդիկ կրեն դիմակներ: Օրինակ՝ 2-3 ոստիկանության աշխատակիցներով ամբողջ պողոտան ծածկել հնարավոր չէ»։

Փոխոստիկանապետը հավելեց նաև՝ ամենօրյա մոնիտորինգ են իրականացնում սոցցանցային հրապարակումների վերաբերյալ․ «Այն կոչերը, այն հղումները, այն ուղերձները, որոնք պարունակում են վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված հանգամանքներ, միանշանակ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ»։

Իշխանափոխության կոչերի վերաբերյալ հրապարակումներով ևս իրավապահ մարմինները զբաղվում են,- նշեց փոխոստիկանապետը։

Ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանի հայատարարությանը, Ֆիդանյանն ասաց՝ անձնական տվյալներ չեն կարող հրապարակել, միայն հստակեցրեց՝ եթե իշխանափոխության կոչերի մեջ կան իշխանությունը բռնի տապալելու կոչեր, այդ դեպքում իրենք կարող են ուշադրություն դարձնել։