Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս
A A
Պաշտոնական

Սյունիքի մարզում մինչ օրս նոր կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 8 դեպք է գրանցվել

Սյունիքի մարզպետարանից տեղեկացնում են, որ այսօրվա դրությամբ Սյունիքի մարզում նոր կորոնավիրոսային հիվանդություն ունի 754 մարդ․ նրանցից 26 հոգի հոսպիտալացված է Սիսիանի ԲԿ-ում, 35 հոգի՝ Կապանի ԲԿ-ում, 693 հոգի բուժվում է առողջության առաջնային պահպանման օղակի վերահսկողությամբ։
 
«Մարզում մինչ օրս նոր կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 8 դեպք է գրանցվել։
Կրկին ու կրկին կոչ ենք անում ՝  թո՛ւյլ տվեք բժիշկներին ու բուժաշխատողներին զբաղվել մարտական գործողությունների հետեւանքով տուժած զինվորների ու քաղաքացիական անձանց բուժմամբ,  դրե՛ք դիմակ,  պահպանե՛ք սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան:
Մի՛ մոռացեք, որ  ԲԺԻՇԿՆԵՐՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԶԻՆՎՈՐԻՆ ԵՆ ՊԵՏՔ  ․․․»,- նշում են մարզպետարանից: