Մարադոնան չի հոսպիտալացվել, նա ինքն է ցանկացել գնալ հիվանդանոց. ընտանեկան բժիշկ
Աջակցիր «Ա1+»-ինԱրգենտինացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Դիեգոն Մարադոնայի անձնական բժիշկ Լեոպոլդո Լուկեն պատմել է իր այցելուի առողջական վիճակի մասին: Բանն այն է, որ չորս օր առաջ 60 տարեկան դարձած աստղն անցած գիշեր հոսպիտալացվել է Լա Պլատայի քաղաքային հիվանդանոց:
«Ես գիտեմ, որ Դիեգոյի վիճակը հազար անգամ լավ է: Սակայն նա ցանկացել է գնալ հիվանդանոց: Իրեն շտապ կերպով չեն հոսպիտալացրել: Նրան ընդամենը երեք օրով են ընդունել հիվանդանոց, որպեսզի բարելավեն օրգանիզմի նյութափոխանակությունը: Նա ցանկանում է առաջիկա կիրակի լինել իր թիմի կողքին:
Մարադոնան այս հիվանդանոցի վաղուցվա այցելուներից է, և նա բազմաթիվ առողջական խնդիրներ ունի: Օրեր են լինում, որ նա չի ցանկանում տեսնել ինձ: Ես նրան երբեք չեմ տեսել այնպես, ինչպես կցանկանայի, և ինչպես ինքը կարող է անել», - ասել է ֆուտբոլիստի անձնական բժիշկը:
Հավելենք, որ Դիեգո Մարադոնայի մոտ չեն նկատվել կորոնավիրուսի նախանշաններ: