Հայաստանի սամբիստները բաց կթողնեն աշխարհի առաջնությունը
Աջակցիր «Ա1+»-ինՍերբիայի Նովի Սադ քաղաքում նոյեմբերի 6-8-ը կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությունը կանցկացվի առանց հանդիսականի: Այդ մասին հայտնել է սամբոյի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մրցումներն անցկացնելիս կսահմանափակեն մարզիկների տեղաշարժերը, ինչպես նաև հաշվի կառնվեն անվտանգության և սոցիալական հեռավորության պահպանման բոլոր միջոցառումները:
«Առաջնության կազմկոմիտեն բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի նվազագույնի հասցնի մարզիկների վարակվելու ռիսկերը: Դրա համար բոլոր մասնակիցները՝ մարզիկներից և մարզիչներից սկսած մինչև մրցավարներն ու բժշկական անձնակազմերը, պարտավոր են խստորեն պահպանել անվտանգության կանոնները: Առաջին քայլը կլինի COVID-19-ի թեստի հանձնումը Սերբիա ժամանելուց 72 ժամ առաջ։ Հաջորդը «մաքուր գոտու» ստեղծումն է, որտեղ կարգելվի կողմնակի անձանց մուտքը։ Այսինքն՝ մասնակիցների շարժումը տեղի կունենա բացառապես հյուրանոցի և մարզասրահի միջև: Նման պայմաններում բացառվում է հանդիսականների ներկայությունը տրիբունաներում», - ասել է միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը։
Նշենք, որ աշխարհի առաջնությունը պետք է անցկացվեր Աշխաբադում, սակայն Թուրքմենստանի սամբոյի ֆեդերացիան հրաժարվել էր մրցաշարի կազմակերպումից՝ կորոնավիրուսի պատճառով երկրում մտցված սահմանափակումների պատճառով: Նշենք, որ Նովի Սադում զուգահեռաբար կանցկացվի նաև սամոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որը նախատեսված էր հենց այդ քաղաքում։
Նախնական տվյալներով սամբոյի աշխարհի 2020 թավականի մեծահասակների առաջնությանը կմասնակցեն 30 երկրների մոտ 400 մարզիկ-մարզուհի: Հասկանալի պատճառներով Հայաստանը թիմ չի ուղարկել Սերբիա: