A
A
ՈՒԵՖԱ-ն «Քարաբախ»-ի մամուլի քարտուղարին զրկել է ֆուտբոլային գործունեությունից
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպայի ֆուտբոլային ֆեդերացիաների միությունը՝ ՈՒԵՖԱ-ն, Ադրբեջանի «Ղարաբաղ» ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին անժամկետ որակազրկել է ֆուտբոլային ցանկացած գործունեությունից: Այդ մասին հայտնում է միության պաշտոնական կայքը: Որակազրկումն ուժի մեջ է մտել ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի կայացրած որոշման օրվանից՝ նոյեմբերի 3-ից:
Հիշեցնենք, որ ադրբեջանական ակումբի ներկայացուցիչն իր իստագրամում գրել էր, որ հարկավոր է սպանել բոլոր հայերին՝ մեծից մինչև փոքր: Նա հետագայում ջնջել է իր այդ գրառումը, սակայն ադրբեջանցի օգտատերերից շատերն արդեն տարածել էին այն: