Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+van - lori
A A
Սպորտ

«Լոռի ՖԱ»-ն հաղթեց «Վանին» և միավորներով հավասարվեց 2-րդ տեղում գտնվող «Արարատին»

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի խաղում Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի «Լոռի ՖԱ» թիմը հյուրնկալվելիս կամային հաղթանակ տարավ Չարենցավանի «Վանի» նկատմամբ:

Խաղի հաշիվը 37-րդ րոպեին տուգանային հարվածով բացեց տանտերերի կիսապաշտպան Միհրան Պետրոսյանը: Հանդիպման 72-րդ և 79-րդ րոպեներին բրազիլացի 

Կլաուդիր Մարինի Ջունիորի ձևակերպած դուբլի հաշվին հյուրերն առաջ անցան հաշվի մեջ: Մինչև խաղի ավարտբ այն մնաց անփոփոխ՝ 1:2:

Այդ հաղթանակից հետո «Լոռի ՖԱ»-ն վաստակեց 13 միավոր և հավասարվեց 2-րդ տեղում գտնվող «Արարատին», սակայն վերջինս մեկ խաղ քիչ է անցկացրել: Առաջնության նորեկը 4-րդ պարտությունը կրեց լիգայում և վաստակած 12 միավորով այժմ զբաղեցնում է 5-րդ տեղը:

Հաջորդ՝ 12-րդ տուրը, տեղի կունենա նոյեմբերի 21-ին, քանի որ առաջիկա շաբաթներին Հայաստանի հավաքականը պետք է անցկացնի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի վերջին երկու հանդիպումները: