Բացել լրահոսը Փակել լրահոսը
124394817_2698176857111799_62903481574523732_o
A A
Պաշտոնական

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը.

«Շուրջ երկու շաբաթ առաջ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու առաջարկով, որը չկայացավ:

Հաշվի առնելով, որ Արցախում ռազմական գործողությունները դեռևս շարունակվում են, կրկին դիմում ենք վարչապետին` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ անհապաղ հանդիպման պահանջով»,-ասված է հայտարարության մեջ: