A
A
Ամերիկահայերը բողոքի լուռ ակցիա են իրականացրել Վաշինգտոնում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱմերիկահայերը բողոքի լուռ ակցիա են իրականացրել Վաշինգտոնի կենտրոնում՝ Լինքոլնի հուշահամալիրի մոտ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Նրանց ձեռքերին են եղել պաստառներ հետեւյալ գրառումներով՝ «Ալիևն ահաբեկիչ է», «Կանգնեցրե՛ք Ալիևին, նա սպանում է հայերին», «Բացի՛ր աչքերդ երկրորդ ցեղասպանությունից առաջ», «Ճանաչի՛ր Արցախը»։






